31 օգոստոսի 2018 - 17:38 AMT
ՀՀ դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ Սիրիայի վերականգնումն է քննարկել

ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է հումանիտար իրավիճակը Սիրիայում, այդ թվում այդ հանրապետության վերականգնմանն առնչվող հարցեր: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Դեսպանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Մերձավոր Արևելքի արդիական խնդիրները, շեշտը դնելով Սիրիայում հումանիտար իրավիճակի վրա: Քննարկվել են Սիրիայի ժողովրդին արդյունավետ աջակցության խնդիրները հետպատերազմյան վերականգնման աշխատանքներում»,-հայտնում է դիվանագիտական գերատեսչությունը:

Հոկտեմբերի 6-15-ը «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ առաջին անգամ հայաստանյան արտահանող և արտահանման ներուժ ունեցող 34 ընկերություն կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին՝ ներկայացնելով մեքենաշինության, շինանյութերի արտադրության,դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտները։