15 մայիսի 2008 - 21:57 AMT
ՆԱՏՕ. Պրոֆեսիոնալ տեսանկյունից, հայկական բանակը շատ լավ պատրաստված է
Պրոֆեսիոնալ տեսանկյունից, հայկական բանակը շատ լավ պատրաստված է: Այդ մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կլաուդիո Վերչելոտին: «Ես դրանում համոզվել եմ դեռեւս «Best effort 2003»-ի ժամանակ, որոնք անցում էին Հայաստանում: Ներկա զորավարժությունների` Cooperative Longbow/Lancer-2008-ի անցկացման նպատակը ՆԱՏՕ-ի ուժերի համատեղ գործողությունների մշակումն է: Նրանք նաեւ կաջակցեն զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, որոնք ներգրավված կլինեն զորավարժություններում, ինչպես նաեւ նրանց համապատասխանությանը ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել է գեներալը:

Նա նաեւ նշել է, որ զորավարժություններին մասնակցելու հրավերները ուղարկված են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի բոլոր մասնակից երկրներին: «Մենք հրավեր ենք ուղարկել Ռուսաստանին, Թուրքիային եւ այլ երկրներին, սակայն դեռեւս համաձայնություն չի ստացվել: Ես կարծում եմ, որ այդ երկրները կմասնակցեն Cooperative Longbow/Lancer -2008-ին»,- նշել է նա, հավելելով, որ Հայաստանը զորավարժությունների կազմակերպելու լավ փորձ ունի:

Cooperative Longbow/Lancer -2008-ը անցնելու է Հայաստանում սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 20-ը: Դրանց կմասնակցեն մոտ 1000 զինվորականներ, որոնցից 320-ը ներկայացնում են Հայաստանը: