1 սեպտեմբերի 2018 - 15:59 AMT
Նախագահի նստավայրի դարպասները բացվել են հանրության համար

Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին սկիզբ է դրվել նոր ավանդույթի: Նստավայրի դարպասները բացվել են հանրության համար:

Ինչպես նշել էր նախագահ Արմեն Սարգսյանը, այսուհետ ոչ աշխատանքային օրերին նստավայրի հարակից այգին բաց կլինի բոլորի համար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Այսօրվա առաջին այցելուները շրջել և լուսանկարվել են նախագահական նստավայրի բացօթյա տարածքում ու հարակից այգում, որը նրանց համար կարող է դառնալ այցելության եւ զբոսանքի հետաքրքիր վայր: