15 մայիսի 2008 - 22:23 AMT
Սահմանի վրա սպանվել է հայոց բանակի շարքային
Մայիսի 15-ին, ժամը 1145-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Հայրապետյանը, ծնված 1989թ., (2007թ.-ի 1-ին զորակոչ, Չարենցավանի ԶԿ) գտնվելով մարտական հենակետում, հակառակորդի կողմից ստացել է հրազենային մահացու վիրավորում որովայնի շրջանում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, Հայրապետյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ - մահացել է ժամը 1230: Կատարվում է հետաքննություն: