Առնվազն 10 մարդ է վիրավորվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում: Անհայտ հանցագործը կրակ է բացել բազմահարկ բնակելի տանը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին, տեղական ժամանակով 22:45-ին: Բոլոր տաժածները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցները: Ըստ ոստիկանության ներկայացուցիչ Ռիչարդ Լոգհեդի, վիրավորներից 3-ը ծանր վիճակում է, հայտնում է «Միռ 24»-ը NBC-ի վրա հղումով:
Իրավապահները դեռ չեն ձերբակալել հանցագործին: Նրա անձն ու դրդապատճառները դեռևս անհայտ են:
Ավելի վաղ նմանատիպ 2 հանցագործություն է կատարվել կանադական Բրամփթոնում: Առաջին կրակոցների մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 2-ի 00:20-ին: Պատահարի վայրում հայտնաբերվեցին վիրավոր կին և տղամարդ: Տուժածներից մեկը շուտով վախճանվեց հիվանդանոցում: Հաջորդ փուլը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:30-ին: Ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի: Նույն գիշերը կրակոցներ են հնչել Օհայո նահանգի գիշերային ակումբներից մեկում՝ 19-35 տարեկան 8 մարդ է վիրավորվել: Ավելի ուշ տուժածներից մեկը՝ 28-ամյա մի աղջիկ, մահացել է հիվանդանոցում: