16 մայիսի 2008 - 13:39 AMT
Վանդալները պղծել են ֆրանսիական Վալենս քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը
Մայիսի լույս 15-ի գիշերը վանդալները պղծել են ֆրանսիական Վալենս քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, հուշարձանի պատվանդանի վրա սեւ ներկով անընթեռնելի գրառում է արված: Ֆրանսիայի Դրոմ Արդեշ դեպարտամենտի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հուշարձանը պղծելու կապակցությամբ բողոքով դիմել է ոստիկանություն: 2008 թվականի հունվարից ի վեր սա արդեն 7-րդ հարձակումն է հայկական հուշարձանների վրա` Ֆրանսիայի Սեն Շամոնում, Կրետեյլում, Լիոնում եւ Վալենսում, Քարդիֆում, Բուդապեշտում եւ Լվովում: