4 սեպտեմբերի 2018 - 14:13 AMT
Մխիթարյանը մասնակցել է ՀՀ հավաքականի մարզմանը Լիխտենշտեյնի հետ հանդիպումից առաջ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 3-ին մարզական հավաք է անցկացրել Ազգերի լիգայի շրջանակում Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպումից առաջ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հավաքին մասնակցել է նաև հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

ՖԻՖԱ-ն լուսանկար է հրապարակել մարզումից:

Լիխտենշտեյնի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին 20:00-ին Հանրապետական մարզադաշտում: Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 9-ին մակեդոնացիների հետ Սկոպյեում:

Photo: ФФА