4 սեպտեմբերի 2018 - 16:00 AMT
Նախագիծ. Գյուղատնտեսության մեջ ԳՁՕ-ների կիրառումը կարգելվի

Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում կարգելվի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածությունը մասնավորապես` ԳՁՕ պարունակող մշակաբույսերի մշակությունը, արտադրությունը և անասնապահության վարումը: Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

ԳՁՕ-ների ապօրինի գործածությունը առաջացում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի նպատակն է Հայաստանում կանոնակարգել ԳՁՕ-ների գործածությունը և ապահովել կենսաանվտանգությունը՝ բացառելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի անվտանգության վրա:

Նախագիծը ենթադրում է ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի որակի և անվտանության պաշտպանության ու մոնիթորինգային պետական ծրագրերի մշակում:

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներում գենետիկական նյութը (ԴՆԹ) փոխվել է ոչ բնական ճանապարհով՝եկոմբինացիայի միջոցով: