4 սեպտեմբերի 2018 - 17:44 AMT
ԶԼՄ-ները հայտնում են Կիմ Չեն Ինի «անհետացման» մասին

Հարավկորեական Ռենհապ գործակալությունը հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի «անհետացման» մասին:

Ըստ գործակալության, արդեն 15 օր է ինչ հանրությունը նրան չի տեսել: Նշվում է, որ հուլիսի վերջում հյուսիսկորեական ԶԼՄ-ները մանրամասն լուսաբանում էին Իմ Չեն Ինի գործունեությունը, այդ թվում նրա 30 ուղևորությունը տարբեր գործարաններ ու ձեռնարկություններ:

Սակայն ՀԿԺՀ ղեկավարի մասնակցությամբ որևէ միջոցառման մասին օգոստոսի 21-ից ոչ մի հրապարակում չի եղել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Գործակալությունը նշում է, որ իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ սեպտեմբերի 8-ին Հյուսիսային Կորեան նշելու է հիմնադրման 70-ամյա հոբելյանը: Բացի այդ, սեպտեմբերի 5-ին նախանշված է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը Հարավային Կորեայի նախագահի հատուկ դեսպանորդի հետ: