4 սեպտեմբերի 2018 - 18:05 AMT
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Որոշել եմ դիմում ներկայացնել՝ դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար: Պատճառը հստակ է. առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և ես նպատակահարմար եմ գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ հույս ունենալով, որ այն կզբաղեցնի մեր բնակիչների սերն ու հարգանքը վայելող, պատասխանատվության բարձր զգացումով անձ» - գրել է նա:

Արմեն Ուլիխանյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականից: