5 սեպտեմբերի 2018 - 11:45 AMT
Նախարար. Տնտեսության առնվազն 80% ոլորտներում ԱՄՆ-ից ներդրումներ ենք ակնկալում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կառավարությունը տնտեսության առնվազն 80% ճյուղային ոլորտներում ԱՄՆ-ից ներդրումներ է ակնկալում:

Ըստ նախարարի, այդ ներդրումները վերաբերում են բարձր տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության և ծառայությունների ոլորտներին:

«Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները ներկայում գտնվում են մի նոր որակական մակարդակի վրա: Մենք ջանքեր ենք գործադրում ԱՄՆ-ի հետ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագիր ունենալու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ոչ միայն խթանել ամերկյան կազմակերպությունների ներդրումները, այլ նաև առևտրաշրջանառության նոր մեխանիզմներ ներդնել», - ասել է նախարար Մինասյանը։

Ավելի վաղ, ՀՀ տնտեսական զարգացան և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Թաշվյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի քան $1 մլրդ-ի ներդրումների առաջարկներ է ստացել, որից, առաջիկայում $240 մլն-ը կիրականացվի առաջիկայում: