5 սեպտեմբերի 2018 - 17:15 AMT
Ամերիաբանկը ԱԶԲ-ի կողմից 2018-ի լավագույն գործընկերոջ մրցանակին է արժանացել

Ամերիաբանկը Ասիական Զարգացման բանկի կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով 2018 թվականի «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, ԱԶԲ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որին հյուրընկալվել է աշխարհի տարբեր երկրների բանկերից ու ֆինանսական կառույցներից ավելի քան 200 ներկայացուցիչ: Մրցանակաբաշխությանը մասնակցել են Ամերիաբանկի Կորպորատիվ դեպարտամենտի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը և գլխավոր մասնագետ Տաթև Հակոբյանը:

Մրցանակները շնորհվել են աշխարհի 15 երկրի թվով 23 գործընկեր բանկի: