Instagram սոցցանցը հավելված է մշակում առցանց գնումների համար, որի աշխատանքային անվանումը IG-Shopping է: Այդ մասին գրում է The Verge-ը սեփական աղբյուրների վրա հղումով:
Ենթադրվում է, որ օգտատերերը կարող են զննել ու գնել ապրանքն անմիջապես այն վաճառողներից, որոնց էջերին բաժանորդագրված են: Instagram-ում այդ տեղեկությունը չեն մեկնաբանում:
Հավելվածի գործարկման ժամկետը որոշված չէ: Այն կարող է նաև չգործարկվել, սակայն նախագծին ծանոթ աղբյուրները նշում են, որ այն հեռանկար ունի էլեկտրոնային առևտրի համար, գրում է «Վեդոմոստին»:
Ըստ սոցցանցի, այժմ այն 25 մլն բաժանորդ ունի և 2 մլն գովազդատու: 5 օգտատերից 4-ը բաժանորդագրված է որևէ բիզնեսի ներկայացուցչի էջին: Հավելվածի ստեղծման ժամանակ մշակված գործիքները կարող է օգտագործել նաև Instagram-ի սեփականատեր Facebook-ը:
Էլեկտրոնային առևտրի համար նախատեսված գործիքներն Instagram-ը մշակում է 2016-ից: