6 սեպտեմբերի 2018 - 11:49 AMT
11,1 մլրդ դրամի ներդրում, 112 նոր աշխատատեղ. ՀՀ-ում գազաբալոնների արտադրություն կհիմնվի

ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում հաստատվել է Լոռու մարզում գազաբալոնների արտադրությամբ զբաղվել նախատեսող «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերության կողմից ներկրվող ապրանքների համար ԱԱՀ-ի մուծման ժամկետը երեք տարով հետաձգելու որոշման նախագիծը:

Ներդրումային ծրագրի շրջանակում կկատարվի մոտ 11,1 մլրդ դրամի ներդրում կոմպոզիտային գազաբալոնների արտադրության համար։

Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 112 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով:

Իրանական «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերության հիմնած գազաբալոնների գործարանը հիմնվել է 2017 թվականին: