6 սեպտեմբերի 2018 - 13:08 AMT
Վազգեն Մանուկյանը կշարունակի գլխավորել Հանրային խորհուրդը

Վազգեն Մանուկյանը կշարունակի գլխավորել Հանրային խորհուրդը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգկրված է կառավարության սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Խորհրդի անդամների թվում են Արմեն Տեր-Տաճատյանը, Անահիտ Աղոյանը, Կառլոս Ղազարյանը, Հովիկ Մուսայելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Պիպոյանը, Վարդան Ազատյանը, Հարություն Մեսրոբյանը, Գագիկ Գինոսյանը, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), Աշոտ Հակոբյանը, Յուրիկ Ջավադյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Հրանտ Աբրահամյանը:

Հանրային խորհուրդը ստեղծվել է 2008 թվականի հուլիսի 12-ին: