6 սեպտեմբերի 2018 - 16:55 AMT
Տավուշում քաղպաշտպանության 4 հենակետ կստեղծվի. 464 մլն դրամ կհատկացվի

2019 թվականին Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության 4 հենակետ կստեղծվեն, դրանք կապաոհվվեն վարչական շենքերով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

Միջոցառման իրականցման կհատկացվի 464 մլն դրամ:

Նշվում է, որ սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծումը հնարավորություն կտա ապահովել սահմանամերձ բնակավայրերի բնակչության, տարածքների, կարևորագույն օբյեկտների և ենթակառուցվածքների պաշտպանությունը:

Միջոցառումը նախատեսվում է իրականացնել Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում փոփոխություններ նախատեսող գործընթացի ավարտից հետո, մարզպետարանների, համայնքների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: