7 սեպտեմբերի 2018 - 10:29 AMT
Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը կրկին ՀՀ անձնագրեր են ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին և կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին։

Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։

2002 թվականին Ատոմ Էգոյանը և նրա կինը` Արսինե Խանջյանը ստացել էին Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակի անձնագրեր: Անձնագրերը նրանց էր հանձնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: