Երևանի ավագանու 4-րդ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին արտահերթ ընթացակարգով: Ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 13 քաղաքական սուբյեկտ՝ 9 կուսակցություն և 4 դաշինք, սակայն նրանցից մեկը՝ ՀԺԱՄ-ը, հրաժարվեց մասնակցությունից։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրել է 1022 անձ:
PanARMENIAN.Net ին հետաքրքիր է՝ ում կընտրեիք, եթե քվեարկությունը կայանար այս կիրակի՝ սեպտեմբերի 9-ին։ Նմանատիպ հարցում անցկացրել էինք օգոստոսի 30-ին, արդյունքներն՝ այստեղ։
Մանսակցել հարցմանը կարող եք՝ անցնելով հղումով։