8 սեպտեմբերի 2018 - 10:53 AMT
ԵԺԿ նախագահ. Հուսով եմ՝ ՀՀ վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը, անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին, հայտարարել է, որ քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին: Այդ մասին նրա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Նա հուսյ է հայտնել, որ Հայաստանի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը:

«Չնայած Քաղաքական վեհաժոովում հիմնականում կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, սակայն, պետք է նաև ուշադիր հետևենք Արևելյան հարևանության երկրներում տեղի ունեցող զարգացումներին»,- գրել է ոզեֆ Դոլը։

Նա նշել է, որ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, որը ներկայացրել է նոր կառավարության օրոք տիրող իրավիճակը:

«Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին: Քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»,-նշել է ԵԺԿ նախագահը։

Ավելի վաղ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հանդիպման մասին՝ նշելով, որ Դոլին ներկայացրել է Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին: