8 սեպտեմբերի 2018 - 15:33 AMT
ՀՔԾ. Աբրահամյանի դեմ 2 հոդվածով է քրգործ հարուցվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով։ Այս մասին PanARMENIAN.Net - ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նրա փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ՔՕ 310 հոդվածով՝ ձեռնարկատաիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը։ «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1 մասով: Այս հոդվածները կապ չունեն Մարտի 1-ի հետ:

Ավելի վաղ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայության կողմից որպես վկա իրեն հարցաքննելու ծանուցում է ուղարկվել, այնուհետև մեղադրանք առաջադրել և բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ բաց թողնվել: