10 սեպտեմբերի 2018 - 10:28 AMT
Ձեռնաշղթաներով բերման ենթարկված «Ժառանգության» անդամն ու կողմնակիցն ազատ են արձակվել

Սեպտեմբերի 9-ի երեկոյան Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունը:

Ինչպես ասվում է գրառման մեջ, նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են Street art ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (առանց որևէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին:

Սեպտեմբերի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ նրանք ազատ են արձակվել: