10 սեպտեմբերի 2018 - 11:24 AMT
Վարչապետը կմեկնի Ֆրանսիա աշխատանքային այցով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այցը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Փաշինյանը հանդիպում կունենա Մակրոնի, Ֆրանսիայի գործարար համայնքի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերին Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: