10 սեպտեմբերի 2018 - 14:23 AMT
Գործադիրն առաջարկում է չբռնագանձել զինվորականների պարգևավճարները

ՀՀ կառավարությունն առաջարկում է զինվորների պատվո վճարներից ԴԱՀԿ բռնագանձումներ չկատարել։ Համապատասխան նախագիծը առաջին ընթերցմամբ հաստատվել է ԱԺ նիստում:

Նախագծի զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ասել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին վճարվող դրամական ապահովության գումարների վրա կատարողական թերթով բռնագանձումներ չեն կարող կիրառվել:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանում քվեարկության կդրվի սեպտեմբերի 11-ին։