19 մայիսի 2008 - 19:33 AMT
Տիգրան Թորոսյան. Իմ պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը այսօր հերքել է լուրերն իր պաշտոնանկության մասին: «Դեռեւս մինչեւ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները ես ասել եմ եւ այժմ էլ կրկնում եմ, որ մտադիր եմ աշխատել միայն խորհրդարանում: Իմ պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-հաղորդել է նա լրագրողներին խորհրդարանում:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել հայկական ԶԼՄ-ներին աջակցել իրեն, որպեսզի երկրում նման լուրեր չտարածվեն կամ ուշադրության չարժանանան: «Հետագայում ես երբեք այլեւս չեմ անդրադառնա այս հարցին եւ չեմ մեկնաբանի նման լուրերը»,-ասել է Թորոսյանը, հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը:

Հայաստանում վերջերս լուրեր են պտտվում Տիգրան Թորոսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խորհրդարանի խոսնակի պաշտոնից եւ այդ պաշտոնում տարածքային կառավարման նախկին նախարար, այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին: