10 սեպտեմբերի 2018 - 17:00 AMT
Նյու Յորքում 17 տարի անց բացվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից քանդված մետրոյի կայարանը

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից 17 տարի անց Առևտրի համաշխարհային կենտրոնի տակ կրկին բացվել է մետրոյի կայարանը: Այդ կայարանը 2001-ից փակ էր՝ այն կոնսերվացվել էր և մնում էր քանդված վիճակում:

Մետրոյի առաջին գծի այդ կանգառը նախկինում կոչվում էր Cortland Street: Այժմ այն վերանվանվել է WTC Cortland, գրում է Deutsche Welle-ն:

Վերականգնողական աշխատանքները սկսվել էին 2015-ին, դրանց արժեքը կազմել է 182 մլն դոլար: Կայարանը զարդարում է նկարչուհի Էնն Համիլթոնի խճանկարը՝ ԱՄՆ 1776 թվականի Անկախության հռչակագրից մեջբերումներով:

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետևանքով մոտ 3000 մարդ է զոհվել, ոճրագործներն օգտագործել են առևանգված ինքնաթիռները Նյու Յորքում ԱՀԿ և Վաշինգտոնի մերձակայքում Պենտագոնի շենքը գրոհելու համար: Ահաբեկչությունը դարձավ ամենամեծը պատմության մեջ զոհերի քանակով: