20 մայիսի 2008 - 13:44 AMT
Մոսկվայի կենտրոնում սպանվել է Հայաստանի քաղաքացի
Երեկ Մոսկվայի կենտրոնում սպանվել է 1962 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի: Միջադեպը տեղի է ունեցել Մանտուլինի փողոցի N12 շենքի բակում 23.00-ի հատվածում: Ոստիկանության տվյալներով, արտասահմանցին մահացել է գլխի հրազենային վնասվածքից: Հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ: