2017-ի ապրիլին Հայաստան մեծ քանակությամբ ադրբեջանական ծագման խնձոր էր ներկրվել, որի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս ավարտվել է այդ գործով դատաքննություննը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Քրգործ էր հարուցվել Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանի, Վահե Ասլանյանի, Խաչիկ Հակոբյանի, նաև մաքսատան հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար:
Ըստ թերթի տեղեկությունների, մաքսատան նախկին աշխատակիցներից Հարություն Խաչատրյանը, Համբարձում Դավթյանն ու Խաչիկ Հակոբյանը դատավճռի համաձայն, զրկվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 4-2 տարի ժամկետով:
Իսկ Վահե Ասլանյանին ճանաչել են անմեղ՝ հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում»: