11 սեպտեմբերի 2018 - 11:19 AMT
Վարչապետի խոսնակը՝ Սիրիայում հայ-ռուսական նախագծի մասին. Այն բացառապես հումանիտար է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ասաց, որ Սիրիայում հայ-ռուսական համատեղ նախագիծն ունի բացառապես հումանիտար բնույթ:

Նրա խոսքով, առաքելության հիմնական շարժառիթը Սիրիայի Հալեպ քաղաքի հայությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է:

Եղոյանը տեղեկացրեց, որ Սիրիա մեկնող խմբում ներգրավված են լինելու բժիշկներ, սակրավորներ և սոցիալական աշխատողներ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիրիայում հայ-ռուսական համատեղ մարդասիրական նախագիծ է իրականացվելու, որն իր բնույթով աննախադեպ է լինելու: