11 սեպտեմբերի 2018 - 12:45 AMT
ՀՀ նախկին ոստիկանապետին է հանձնվել ՌԴ նախագահի պարգևը

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարգև է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, որը նրան էր շնորհվել դեռևս 2017-ին:

ՌԴ նախագահը որպես ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նախագահ պարգևը շնորհել է Վլադիմիր Գասպարյանին Խորհրդի անդամների արձանագրային որոշման հիման վրա:

«Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին՝ ԱՊՀ ամրապնդման և զարգացմանն ուղղված ակտիվ աշխատանքի համար»,-ասվում է հրամանագրի տեքստում:

Պարգևը Գասպարյանին է հասել 2018-ի սեպտեմբերի 9-ին:

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանապետ է եղել 2011-ից մինչև 2018-ի մայիսը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնատուն գնելու մասին մամուլի հրապարակման հիման վրա քրգործ է հարուցվել: