11 սեպտեմբերի 2018 - 13:41 AMT
Ստալոնեն հայտարարել է «Ռեմբոյի» 5-րդ մասի նկարահանումների մեկնարկի մասին

Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է, որ շուտով կմեկնարկեն «Ռեմբո» ֆիլմաշարի 5-րդ մասի նկարահանումները: Այդ մասին դերասանը գրել է իր Instagram-ում՝ հրապարակելով իր գլխավոր կերպարի լուսանկարը:

Ստալոնեն արդեն գրեթե 40 տարի է կատարում է Վիետնամի պատերազմի վետերանի դերը:

«Շուտով սկսում եմ և շատ հուզված եմ...Աշխարհը, հավանաբար, փոխվում է, բայց նա՝ երբեք: Ոչինչ ավարտված չէ»,-գրել է Ստալոնեն:

Ֆիլմաշարի 5-րդ մասում Ռեմբոյի ընկերներից մեկի դստերը, որն աշխատում է ֆերմայում, առևանգում են և գլխավոր հերոսը մեկնում է Մեքսիկա: Հենց որ Ռեմբոն հատում է սահմանը, նա դիմակայության մեջ է մտնում ամենադաժան կարտելներից մեկի հետ:

Ֆիլմաշարի առաջին ֆիլմը, որը կոչվում էր «Ռեմբո. Առաջին արյունը», էկրան է բարձրացել 1982-ին: Ստալոնեն այն ժամանակ 36 տարեկան էր: Մյուս մասերը թողարկվել են 1985, 1988 և 2008թթ.: