20 մայիսի 2008 - 15:02 AMT
Հայաստանի վարչապետը մասնակցելու է Մինսկում ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնելու է Մինսկ ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում: Հայկական պատվիրակության կազմը պարզ կդառնա վաղը:

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կայանալու է Բելառուսի մայրաքաղաքում մայիսի 23-ին: