11 սեպտեմբերի 2018 - 14:17 AMT
ԱԱԾ-ն չի մեկնաբանում համացանցում հայտնված՝ Խաչատրյանի և Վանեցյանի ենթադրյալ հեռախոսազրույցը

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ չի մեկնաբանում համացանցում հայտնված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի ենթադրյալ հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործի վերաբերյալ:

Ավելի վաղ, համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ:

Ընթերցեք նաև՝ «Կառավարությունը կմեկնաբանի Խաչատրյանի և Վանեցյանի ենթադրյալ հեռախոսազրույցը»: