11 սեպտեմբերի 2018 - 14:32 AMT
Կառավարությունը կմեկնաբանի Խաչատրյանի և Վանեցյանի ենթադրյալ հեռախոսազրույցը

ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ կառավարությունը շուտով կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի՝ համացանցում ենթադրյալ հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործի վերաբերյալ:

Ավելի վաղ, համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ չի մեկնաբանում համացանցում հայտնված ենթադրյալ հեռախոսազրույցը: