11 սեպտեմբերի 2018 - 15:40 AMT
Գևորգ Հարությունյանը 3-րդ տեղն է գրավել շախմատի միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 3-րդ հորիզոնականն է գրավել Իտալիայում ավրատված շախմատի«Իմպերիա» միջազգային մրցաշարում:

Միջազգային մրցաշարն անցկացվում էր արդեն 60-րդ անգամ:

Հարությունյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, հայտնում է Panorama.am-ը:

7.5-ական միավորով 1-2-րդ հորիզոնականները բաժանել են Նիկիտա Մայորովը և Ռոլանդ Սալվադորը:

Մրցաշարին մասնակցում էր 26 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր: