ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասուլիս են տալիս սեպտեմբերի 11-ին տարածված ձայնագրության վերաբերյալ։
Ավելի վաղ, համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ուեցվածքին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ փաստերով են խոսելու: «Խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է»,-ասել է Վանեցյանը:
Նա հավելել է նաև, որ խոսքն այն մասին է, թե ինչպես է Քոչարյանը ձեռք բերել«Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի դիմաց։ «Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց այնպես, ունենք ցուցմունք, ունենք հիմնավորում, ունենք սխեմա, ինչպես է Քոչարյանի ընտանիքը սեփականատեր դառնում», - հարցրել է նա։
Վանեցյանը հայտարարել է, որ հարուցվել է քրգործ 1 շաբաթ առաջ՝ փողերի լվացման մասով։
«Այն մարդիկ, որ ասում են՝ ուր են Սաշիկի 50 տոկոսները: Ասեմ՝ դրանք բանկում պահված են, առաջիկայում ամբողջը կհրապարակվի։ Երկրից գողացված են միլիարդավոր դոլարներ»,-ասել է Վանեցյանը: