12 սեպտեմբերի 2018 - 11:19 AMT
Վարչապետ. Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել-բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ընթացքում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը տեղափոխել է Երևան «սեփական ժողովրդին օկուպացնելու»:

«Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել-բերել է՝ սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է: Այդ ընթացքում խրամատներում մեր զինվորներին փոխարինող չի եղել: Նրանք, ովքեր պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար, և մեր սահմանը եղել է անպաշտպան»,- ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ, հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ին իրադարձությունների ընթացքում զինվորները տևական ժամանակ սահմանում մարտական հերթապահություն են իրականացրել առանց հերթափոխի, քանի որ նրանց մի մասը բերվել էր Երևան:

«Զինվորիների մի մասին Երևան էի բերել սահմանից, ինչը խնդիրներ է ստեղծել անվտանգության համար, անգամ դիվերսիա էր եղել (խոսքը Լևոնարխի մոտ մարտերի մասին է - խմբ․)։ Նախկին պաշտոնյաները վարձկան են սարքել մեր զինվորներին՝ նրանց վճարելով գումար»,- ասել է Խաչատրյանը։