12 սեպտեմբերի 2018 - 12:23 AMT
Սուրենյան. Սեպտեմբերի 14-15-ին Երևանում +36 կլինի

Սեպտեմբերի 14-15-ին Իրաքի տարածքից սպասվում է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա նշել է, որ օդի ջերմաստիճանը այդ օրերին բոլոր մարզերում կբարձրանա 4-5 աստիճանով՝ Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +36 աստիճանի։