12 սեպտեմբերի 2018 - 16:13 AMT
Վարչապետի օգնական. Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 60%-ով

Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 60%-ով՝ կազմելով 25,500 դրամ, որը գերազանցում է պարենային նվազագույն զամբյուղի շեմը: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունը անում է առավելագույնը ապահովել թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը», - գրել է նա՝ հավելելով, որ համապատասպան նախագիծը շրջանառության մեջ է:

ՀՀ-ում հիմնական կենսաթոշակը կազմում է 16,000 դրամ: