12 սեպտեմբերի 2018 - 17:31 AMT
Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները ոստիկանություն են հրավիրվել

Սեպտեմբերի 11-ի երեկոյան, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին են հրավիրել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից մի քանիսին, հայտնում է Araratnews.am-ը:

Վերջիններս ոստիկանության բաժանմունքում ներկայացրել են իրենց փաստաթղթերը, որտեղ գրված է՝ նրանք «Կամանդիր սեքյուրիթի» թիկնապահական ընկերության ներկայացուցիչներ են:

Սուքիասյանի գրասենյակից նշել են, որ նրա ընտանիքը «տեղի ունեցածին նորմալ է վերաբերվում»:

Ընթերցեք նաև՝ «ԶԼՄ. Ոստիկանները զինաթափել և բերման են ենթարկել Ալեքսանյանի թիկնազորին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «պառկեցնել ասֆալտներին և զինաթափել»: