13 սեպտեմբերի 2018 - 10:21 AMT
Պուտինը պաշտոնական այց կկատարի ՀՀ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն: Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ այցի ժամկետները կհստակեցվեն:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում կայացել էր Պուտին-Փաշինյան հանդիպումը, որից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Հայաստան:

Սեպտեմբերի 25-ին նախատեսված է Պուտինի այցը Ադրբեջան, որտեղ նա կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: