13 սեպտեմբերի 2018 - 13:47 AMT
Փոխվարչապետ. ՀՀ-ն վերլուծում է գազի գնագոյացումը ՌԴ համար

Հայաստանի կառավարությունը կազմում է գազի գնագոյացման վերլուծություն։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Վերլուծությունն արդեն կազմվում է, և հարցն, անպայման, կքննարկվի ռուսական կողմի հետ։ Առայժմ կնախընտրեի չասել, թե կոնկրետ երբ»,-ասել է Միրոզյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ռուսական գազի գնի հարցը։

Հայաստանը սահմանին իսկապես գազը ստանում է ցածր գնով (150 դոլար 1000 խմ համար)։ Բայց տնային տնտեսություններին այն հասնում է մոտ 290 դոլարով։ Կողմերը պայմանավորվել են կրկին ուսումնասիրել գնագոյացումը Հայաստանի ներսում։