13 սեպտեմբերի 2018 - 11:45 AMT
Վարչապետն ու Ղրղզստանի նախագահը քննարկել են ՀԱՊԿ-ում գործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։

Սեպտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայնել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներն իրեն միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը չընտրվի: