13 սեպտեմբերի 2018 - 14:15 AMT
Չինաստանում ամենագնացն ամբոխի մեջ է մխրճվել. 11 զոհ կա

Չինաստանում առնվազն 11 մարդ է զոհվել և ևս 44 մարդ վիրավորվել է, երբ երկրի հարավում ամենագնաց մեքենան մխրճվել է ամբոխի մեջ:

Յան անունով վարորդը (սեռը չի նշվում) հարձակվել է մարդկանց վրա Հենյան շրջանի Միշույ քսաղաքի հրապարակում: Նա մի քանի անցորդի է վրաերթի ենթարկել, որից հետո հարձակվել է մարդկանց վրա դանակով և բահով, գրում է Meduza-ն Reuters-ի վրա հղումով:

Հենյանի կառավարությունում հայտարարել են, որ հարձակվողը փորձել է վրեժխնդիր լինել նախկինում իր դեմ առաջադրված քրեական մեղադրանքների համար: