Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին։
ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է բարոնուհի Քոքսին և շնորհակալություն հայտնել տարիներ ի վեր ծավալած հայանպաստ գործունեության և Արցախում իրականացվող ծրագրերին աջակցելու համար, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտպանական գերատեսչուփյան ղեկավարը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 13-ին, հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա ղեկավարած HART բարեգործական կազմակերպության անդամներին:Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն արցախցիներին, ինչպես նաեւ միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված նրա ջանքերը: