ՀՀ կառավարությունում այլևս գործարարներչեն լինելու։Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը:
«Որովհետև ՀՀ-ում, ովքեր զբաղվում են բիզնեսով, չպետք է քաղաքականությամբ զբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, բիզնեսով չպիտի զբաղվեն: Հայաստանի իշխանությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմաններն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք աջակցությունն ու վստահությունը: Մենք այս վստահությունը որևէ գումարի կամ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արեժքին, որն ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում», - նշել է Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ: