14 սեպտեմբերի 2018 - 15:32 AMT
Քոչարյանի փաստաբան. Չի բացառվում, որ Վանեցյան-Խաչատրյան ձայնագրությունն ԱԱԾ-ից է դուրս եկել

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել ՝ չի բացառվում, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը դուրս է եկել ԱԱԾ-ից:

«Չենք կարող բացառել, որ ձայնագրությունը ԱԱԾ-ից է դուրս եկել՝ հաշվի առնելով պրոֆեսիոնալիզմի պակասը», - ասել է փաստաբանը:

Ավելի վաղ, ցանցում է հայտնվել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ Մարտի 1-ի վերաբերյալ: