14 սեպտեմբերի 2018 - 17:22 AMT
Իսրայելն ավարտել է Սիրիային հումանիտար օգնության ծրագիրը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիային հումանիտար օգնության 5-ամյա ծրագիրն ավարտելու մասին:

Որպես ծրագիրն ավարտելու պատճառ Իսրայելը նշել է այն հանգամանքը, որ սահմանամերձ տարածքն անցել է Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ, գրում է «Կոմերսանտը» The Times of Israel-ի վրա հղումով:

«Բարի հարևան» ծրագիրը մեկնարկել էր 2013-ին և ուղղված էր սիրիացիներին օգնություն ցուցաբերելուն Իսրայելին սահմանակից տարածքներում: Սիրիայի տուժած քաղաքացիները կարող էին բուժման համար դիմել Իսրայելի հիվանդանոցներ, իսկ որոշ ոչ կառավարական կազմակերպություններ կարող էին հումանիտար օգնություն տրամադրել:

2016-ին Սիրիայի քաղաքացիներն օգնության շրջանակում հնարավորություն ստացան բուժում անցնել նաև այն դեպքերում, եթե վնասվածքները կապված չէին մարտական գործողությունների հետ: 5 տարում օգնության համար դիմել է 11.900 մարդ: