14 սեպտեմբերի 2018 - 17:58 AMT
Ոստիկանություն. ժամկետը լրացած անձագրով հնարավոր է մասնակցել քվեարկությանը

ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին հնարավոր է մասնակցել նաև ժամկետը լրացած անձագրով:

«Եթե լրացել է անձագրի ժամկետը, սակայն դեռ չեք հասցրել այն փոխանակել, կարող եք մասնակցել քվեարկությանը», - մասնավորապես նշվում է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանանսեպտեմբերի 23-ին: