21 մայիսի 2008 - 18:35 AMT
ՀՅԴ Դաշնակցությունը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով
«ՀՅԴ Դաշնակցությունը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով: Սակայն մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային հանրությունից պահանջել` նախ ապահովել երաշխավորված խաղաղություն»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստին: Նրա խոսքերով, այլապես Ադրբեջանի սպառնալիքներն ու հոխորտանքները ներքին պարտվողական տրամադրությունների արեւմտյան հովանավորումը մեր դիրքերը օրըստօրե տկարացնելու վտանգ են պարունակում: «Բանակցել, երբ կա անվտանգության երաշխիք»,- ընդգծել է Մարգարյանը: