17 սեպտեմբերի 2018 - 11:22 AMT
Երևանը՝ զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների 5-յակում աշնանային ուղևորությունների համար

Երևանը ԱՊՀ քաղաքների 5-յակում է, որոնք նախընտրում են ռուսաստանցի զբոսաշրջիկներն աշնանային ճամփորդությունների համար: Համապատասխան վարկանիշը կազմել է ՏուրՍտատ վերլուծական զբոսաշրջային գործակալությունը:

Ըստ գործակալության, զբոսաշրջային ուղևորությունները Երևան միջինը 3 օրով են կատարվում՝ ծախսելով կացության համար օրական մոտ $60:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների տասնյակը՝ Մինսկ, Աստանա, Բաքու, Երևան, Տաշքենդ, Ալմաթի, Բիշքեկ, Քիշնև, Դուշանբե և Աշգաբադ:

Վարկանիշը կազմվել է ըստ 2018-ի աշնանը պահանջված ուղևորությունների վերլուծության: